Հայ կրթական հիմնարկության 75-ամյակը
Գրանցվել
Գրանցվել
Հայ կրթական հիմնարկությունը նշում է իր 75-ամյակը
8 ՍԵՊ 2025 09:57
Հայ կրթական հիմնարկությունը նշում է իր 75-ամյակը

Հայ կրթական հիմնարկությունը նշում է իր 75-ամյակը

8 ՍԵՊ 2025 09:57
Սեպտեմբերի 7-ին, Բևեռլի Հիլզի «Հիլթոն» հյուրանոցում նշվել է Հայ կրթական հիմնարկության 75-ամյակը։ Միջոցառմանն ավելի քան 2000 մասնակից էր ներկա։
75 տարվա ընթացքում ՀԿՀ-ն ունեցել է 6000+ կրթաթոշակառու, կառուցել կամ վերանորոգել է 200+ դպրոց, աջակցել է մի շարք կրթական ծրագրերի ու ուսանողների կարիերային։
Հոբելյանական միջոցառմանը պարգևատրվել են Վահե Հակոբյանը՝ «Ամբողջ կյանքի ծառայություն», դոկտոր Ս.Լ. Մաքս Նիկիասը՝ «Կրթական գերազանցություն», Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը՝ «Կրթական տեսլական» անվանակարգում։
«Թեև ծնվել եմ ռուսական հրեական ընտանիքում, ես ինձ հայ եմ համարում՝ ընտրությամբ։ Աղոթում ենք, որ Ռուբենը շուտով ազատվի»,- նշել է Վերոնիկա Զոնաբենդը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել