Հայ եկեղեցին նշում է սբ. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը
29 ՆՈՅ 2025 08:14

Հայ եկեղեցին նշում է սբ. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը
29 ՆՈՅ 2025 08:14
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 29-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրը։
Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը Քրիստոսի անխոնջ 12 առաքյալներից էին, որոնք գալով Հայաստան քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին արժանանալով «առաջին լուսավորիչներ» կոչմանը:
Դեռևս քրիստոնեության արշալույսին, նրանք նահատակվեցին Հայաստանում: Առաքյալների գործունեության արդյունքում 301 թվականին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն:
Ամեն տարի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվում է Սուրբ և անմահ Պատարագ ի հիշատակ Ս. Առաքյալների: Հայ Առաքելական Եկեղեցին Սբ. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչների Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակը տոնում է Հիսնակի Բ կիրակիին նախորդող շաբաթ օրը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար