Դիվանագետը ձերբակալվել է դավաճանության մեղադրանքով
Գրանցվել
Գրանցվել
Հայ դիվանագետ է ձերբակալվել դավաճանության մեղադրանքով
29 ՕԳՍ 2025 10:32
Հայ դիվանագետ է ձերբակալվել դավաճանության մեղադրանքով

Հայ դիվանագետ է ձերբակալվել դավաճանության մեղադրանքով

29 ՕԳՍ 2025 10:32
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ մոտ 2 ամիս առաջ աղմկահարույց ձերբակալություն է տեղի ունեցել Հայաստանի դիվանագիտական կորպուսում, որը գաղտնի են պահել։ Ըստ աղբյուրի՝ Ավստրիայում Հայաստանի հյուպատոսարանի աշխատակցուհուն՝ Հայաստան վերադառնալիս, օդանավակայանում ձերբակալել են: Նրա մոտ փաստաթղթեր են հայտնաբերել եւ կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ։ Դրանից հետո, ըստ աղբյուրի՝ ԱԱԾ-ն մի ամբողջ օր խուզարկություն է իրականացրել արտգործնախարարության շենքում` համակարգիչներն են ուսումնասիրվել, փաստաթղթեր են զննվել։
«Factor.am»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն Արտաքին գործերի նախարարությունում հայտնաբերել է պաշտոնյայի, որը կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ եւ նրան փոխանցել կարեւոր տեղեկություններ։ «Ֆակտոր»-ն էլ հայտնում է, որ երիտասարդ տիկինը եղել է առանցքային վարչությունների աշխատակից, հասանելիություն է ունեցել կարևոր տեղեկությունների։ Սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ։ ԱԱԾ-ն նրան ձերբակալել է ոչ թե Հայաստան վերադառնալիս, այլ Վիեննա գործուղման մեկնելիս։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալված դիվանագետը հարցաքննության ժամանակ նշել է, որ ադրբեջանական կողմից գումար է վերցրել և չի գործել միայնակ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել