Հայ և ադրբեջանցի ՔՀ ներկայացուցիչների հանդիպումը Երևանում
Գրանցվել
Գրանցվել
Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կհանդիպեն
21 ՀՈԿ 2025 13:52
Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կհանդիպեն

Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կհանդիպեն

21 ՀՈԿ 2025 13:52
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը հաղորդագրություն է տարածել.
«Ս.թ. հոկտեմբերի 21-22-ը Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկում։
Քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կկատարվի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո ձևավորված խաղաղության օրակարգին, երկու հանրությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումներին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության ձևավորման հնարավոր ուղիներին, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել