Հարյուր հազարավոր պաղեստինցիներ վերադառնում են Գազայի հյուսիս
11 ՀՈԿ 2025 10:37

Հարյուր հազարավոր պաղեստինցիներ վերադառնում են Գազայի հյուսիս
11 ՀՈԿ 2025 10:37
Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո հարյուր հազարավոր տեղահանված պաղեստինցիներ սկսել են վերադառնալ իրենց տները։ Ըստ տեղական աղբյուրների, գրեթե 250 հազար մարդ արդեն վերադարձել է Գազա քաղաք, որտեղ վերջին շրջանում ամենաթեժ ռազմական գործողություններն էին ընթանում։ «Նշվում է, որ ևս մոտ 200 հազար պաղեստինցի վերադարձել է Գազայի հատվածի հյուսիսային շրջաններ»։
Հրադադարի և 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված անձանց վերադարձի մասին համաձայնությունը պաշտոնապես ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ից։ Չնայած դրան, իրավիճակը մնում է լարված։ «Իսրայելից հայտարարել են, որ ՑԱԽԱԼ-ի ուժերը հետ են քաշվել համաձայնեցված գծեր», սակայն չեն լքելու Գազայի հատվածը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի չեզոքացվել։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է անհրաժեշտության դեպքում կրկին ուժ կիրառել։
Իր հերթին, ՀԱՄԱՍ-ը հույս է հայտնել, որ պատերազմը վերջնականապես դադարեցվել է։ Միևնույն ժամանակ, շարժումը բացառել է, որ հակամարտության կարգավորումից հետո Գազան կարող են վերահսկել «արտաքին ուժերը»։ Սակայն ՀԱՄԱՍ-ը և այլ խմբավորումներ ողջունել են արաբական և միջազգային մասնակցությունը տարածաշրջանի հետպատերազմյան վերականգնմանը։ Շարժումը նաև հայտարարել է, որ չի պատրաստվում Իսրայելի պահանջով լուծարվել, փոխարենը կարող է «ներգրավվել պաղեստինյան ապագա բանակի կազմում»։
Այս իրադարձությունների ֆոնին իսրայելական կողմը թարմացրել է 2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհված զինվորականների թիվը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է իսրայելցի 914 զինվոր, որոնցից 467-ը՝ Գազայում իրականացված ցամաքային գործողությունների ընթացքում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել