Հարթագյուղի նախկին ղեկավարը մեղադրվում է
Գրանցվել
Գրանցվել
Հարթագյուղի նախկին ղեկավարը 10 մլն դրամանոց հողը օտարել է որդուն
6 ՆՈՅ 2025 06:09
Հարթագյուղի նախկին ղեկավարը 10 մլն դրամանոց հողը օտարել է որդուն

Հարթագյուղի նախկին ղեկավարը 10 մլն դրամանոց հողը օտարել է որդուն

6 ՆՈՅ 2025 06:09
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 1996- 2021 թվականներն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, նույն համայնքի տարածքում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 1,11035 հա մակերեսով հողատարածքն ապօրինի կերպով օտարել է իր որդուն:
Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված համայնքի ղեկավարը, խախտելով օրենքով սահմանված հրապարակային սակարկությունների կարգը, որդու բացակայության պայմաններում 2019 թվականի մայիսի 6-ին ձևականորեն կազմակերպել և աճուրդային հանձնաժողովի 5 անդամների օժանդակությամբ անցկացրել է վերը նշված հողամասի ձևական աճուրդ-վաճառք, որի արդյունքում հաղթող է ճանաչել որդուն: Դրանից հետո վերջինս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտե, և նշված հողատարածքի նկատմամբ գրանցվել է նրա սեփականության իրավունքը։
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Հարթագյուղ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա որդու նկատմամբ՝ նույն օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև համայնքի ղեկավարին օժանդակած՝ աճուրդային հանձնաժողովի 5 անդամներին:
Վերը նշված 7 անձի, այդ թվում՝ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել