ՀԱՄԱՍ-ը չի մասնակցի Խաղաղության գագաթնաժողովին
12 ՀՈԿ 2025 08:25

ՀԱՄԱՍ-ը չի մասնակցի Խաղաղության գագաթնաժողովին
12 ՀՈԿ 2025 08:25
ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է մասնակցել «Խաղաղության գագաթնաժողովին»: Այդ մասին AFP-ին հայտնել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Հուսան Բադրանը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ևս դեռ չի հաստատել գագաթնաժողովին իր մասնակցությունը։
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում պատերազմի ավարտի հարցով Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին։ Դրանց կմասնակցի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հոկտեմբերի 13-ին կժամանի Թել Ավիվ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել