ՀԱՄԱՍ-ը ցանկանում է ադրբեջանական զորք Գազայում
Գրանցվել
Գրանցվել
ՀԱՄԱՍ-ը ցանկանում է ադրբեջանական զորք տեսնել Գազայում
17 ՀՈԿ 2025 11:25
ՀԱՄԱՍ-ը ցանկանում է ադրբեջանական զորք տեսնել Գազայում

ՀԱՄԱՍ-ը ցանկանում է ադրբեջանական զորք տեսնել Գազայում

17 ՀՈԿ 2025 11:25
ՀԱՄԱՍ-ի՝ Կատարում բարձրաստիճան ներկայացուցիչ Խալիդ Մեշալը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ՝ նշելով, որ ադրբեջանական բանակը կարող է մտնել Գազայի հատված՝ որպես խաղաղապահ ուժ։ Այս մասին հայտնում է Ednews.net-ը՝ վկայակոչելով Մեշալի հետ զրույցը։
Ըստ աղբյուրի՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք Գազայում խաղաղության հաստատման հարցում վստահում են Թուրքիայի և Ադրբեջանի բանակներին։ «Մենք կցանկանայինք, որ մեր եղբայրները կանգնեին մեր կողքին։ Այդ իսկ պատճառով, Թուրքիայի հետ միասին, Գազայում խաղաղությունն ապահովելու համար կարող է մտնել նաև ադրբեջանական բանակը։ Մենք դրան դրական ենք վերաբերվում»,- ասել է Մեշալը։
Նա ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը մեծ հարգանքով է վերաբերվում Ադրբեջանին և երախտապարտ է՝ Պաղեստինի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար։ Մեշալը հիշեցրել է Բաքվում կայացած «Չմիավորման շարժման» գագաթնաժողովը, որի ընթացքում Ադրբեջանի ղեկավարը հանդես է եկել Պաղեստինի պետության ստեղծման օգտին։
ՀԱՄԱՍ-ի պաշտոնյան նաև անդրադարձել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ իրենք պատրաստ են բանակցությունների, եթե Իսրայելը դադարեցնի, իրենց բնորոշմամբ, «օկուպացիան և ագրեսիան»։ Նա ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ միջազգային հանրությունը հասկանա իրենց պայքարի էությունը։ «Մենք պատերազմ չենք ուզում, մենք խաղաղություն ենք ուզում։ Սակայն մենք նաև պաշտպանում ենք մեր հողերը, մեր ժողովրդին և մեր իրավունքները», - եզրափակել է Խալիդ Մեշալը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել