ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է փոխանցել զոհված պատանդների մարմինները
Գրանցվել
Գրանցվել
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է փոխանցել ևս երեք զոհված պատանդի մարմինները
3 ՆՈՅ 2025 09:29
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է փոխանցել ևս երեք զոհված պատանդի մարմինները

ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է փոխանցել ևս երեք զոհված պատանդի մարմինները

3 ՆՈՅ 2025 09:29
Նոյեմբերի 2-ին ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչի միջոցով Իսրայելին է փոխանցել երեք զոհված պատանդի մարմինները։ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայության հաղորդմամբ, փորձաքննության արդյունքում պարզվել է զոհվածների ինքնությունը։
Նրանք են՝
  • 40-ամյա գնդապետ Ասաֆ Համամին,
  • 21-ամյա կապիտան Օմեր Նեյտրան
  • 19-ամյա ավագ սերժանտ Օզ Դանիելը։
Ըստ իսրայելական կողմի՝ երեք զինծառայողներն էլ զոհվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ի առավոտյան՝ ՀԱՄԱՍ-ի հարձակման առաջին օրը։ Գնդապետ Համամին սպանվել է Նիրիմ կիբուցում տեղի ունեցած մարտերի ժամանակ, իսկ կապիտան Նեյտրան և ավագ սերժանտ Դանիելը՝ Գազայի հատվածի հետ սահմանամերձ այլ համայնքներում։
Հարձակումից հետո զինյալները նրանց մարմինները տարել էին Գազա։
Նշվում է, որ Գազայի հատվածում դեռևս մնում են ևս ութ գերիների աճյուններ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել