ՀԱՄԱՍ-ը մերժում է Թրամփի՝ Գազայի ծրագիրը
Գրանցվել
Գրանցվել
ՀԱՄԱՍ-ը, հավանաբար, կմերժի Թրամփի՝ Գազայի հարցով ծրագիրը
1 ՀՈԿ 2025 07:12
ՀԱՄԱՍ-ը, հավանաբար, կմերժի Թրամփի՝ Գազայի հարցով ծրագիրը

ՀԱՄԱՍ-ը, հավանաբար, կմերժի Թրամփի՝ Գազայի հարցով ծրագիրը

1 ՀՈԿ 2025 07:12
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ խմբավորումը, ամենայն հավանականությամբ, կմերժի Գազայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագիրը։ Պաշտոնյայի խոսքով՝ այդ ծրագիրը «ծառայում է Իսրայելի շահերին» և «անտեսում է Պաղեստինի ժողովրդի շահերը»։
Այս հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ, ըստ Axios-ի, միջնորդ երկրները՝ Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան, ճնշում են գործադրում ՀԱՄԱՍ-ի վրա՝ համաձայնագիրն ընդունելու համար։ Սակայն խմբավորման համար անընդունելի են մի քանի առանցքային դրույթներ։
Նախ, ՀԱՄԱՍ-ը դժվար թե համաձայնի զինաթափման և զենքը հանձնելու պահանջին, որը Թրամփի ծրագրի հիմնական պայմաններից է։ Բացի այդ, խմբավորումը դեմ է Գազայի հատվածում «Միջազգային կայունացման ուժերի» (ISF) տեղակայմանը՝ դա դիտարկելով որպես օկուպացիայի նոր ձև։
Մեկ այլ կարևոր խոչընդոտ է այն, որ ծրագիրը պահանջում է բոլոր պատանդներին միանգամից հանձնել, ինչը ՀԱՄԱՍ-ին կզրկի իր սակարկության միակ խաղաթղթից։ Խմբավորման ներսում վստահ չեն, որ Իսրայելը պատանդներին ստանալուց հետո չի վերսկսի ռազմական գործողությունները, հատկապես Դոհայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության դեմ վերջերս կատարված մահափորձից հետո։
Կանխազգալով հնարավոր մերժումը՝ Թրամփը նախօրեին հայտարարել էր. «Եթե ՀԱՄԱՍ-ը մերժի գործարքը, Իսրայելը կանի այն, ինչ պետք է անի»։
Մինչ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը քննարկում է իր պատասխանը, Գազայի հասարակ բնակիչների տրամադրությունները միանշանակ չեն։ Շատերը, հոգնած լինելով պատերազմից, պատրաստ են ընդունել ցանկացած ծրագիր, որը կբերի խաղաղության։ «Ամերիկյան ծրագիրը վատ դրույթներ ունի, բայց ես կողմ եմ դրան, որովհետև այն կդադարեցնի պատերազմը։ Եթե նույնիսկ սատանան ինքը մի ծրագիր բերեր՝ վերջ դնելու այս դժոխքին, որում մենք ապրում ենք, ես կաջակցեի դրան»,- BBC-ին ասել է բնակիչներից մեկը։
Պաղեստինցի լրագրող Ֆաթհի Սաբահի կարծիքով՝ մերժումը «Նեթանյահուին կանաչ լույս կտա՝ շարունակելու պատերազմը ամերիկյան և արևմտյան աջակցությամբ, ինչին Գազայի ժողովուրդն այլևս չի կարող դիմանալ»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել