ՀԱՀ քաղաքացիները Ուկրաինայում որպես վարձկան
Գրանցվել
Գրանցվել
Հարավաֆրիկացի վարձկանները ծուղակում են հայտնվել Դոնբասում․ո՞ւմ կողմից են կռվում
6 ՆՈՅ 2025 12:30
Հարավաֆրիկացի վարձկանները ծուղակում են հայտնվել Դոնբասում․ո՞ւմ կողմից են կռվում

Հարավաֆրիկացի վարձկանները ծուղակում են հայտնվել Դոնբասում․ո՞ւմ կողմից են կռվում

6 ՆՈՅ 2025 12:30
Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) կառավարությունը հայտարարել է, որ աղետի ազդանշաններ է ստացել իր 17 քաղաքացիներից, որոնք, հայտնվելով վարձկանների շարքերում, մասնակցում են Ուկրաինայում ընթացող պատերազմին։ Ըստ Reuters-ի՝ նրանք բոլորը 20-ից 39 տարեկան տղամարդիկ են, որոնք այժմ գտնվում են Դոնբասում՝ ծանր պայմաններում։
Իշխանությունների հայտարարության մեջ չի հստակեցվում, թե կոնկրետ որ կողմի համար են կռվում հարավաֆրիկացիները։ ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հանձնարարել է հետաքննություն անցկացնել՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում են հավաքագրվել այդ երիտասարդները։ Կառավարությունը կարծում է, որ նրանց կարող էին գայթակղել բարձր աշխատավարձի խոստումներով։ Հարկ է նշել, որ հարավաֆրիկյան օրենսդրությամբ՝ այլ պետությունների կողմից մարտական գործողություններին մասնակցելն արգելված է, եթե դա թույլատրված չէ հենց կառավարության կողմից։
«Նախագահ Ռամաֆոսան և Հարավային Աֆրիկայի կառավարությունը խստորեն դատապարտում են խոցելի երիտասարդների շահագործումն օտարերկրյա ռազմական կառույցների հետ կապված անձանց կողմից»,-հայտարարել է նախագահի խոսնակը։
Նա հավելել է, որ իշխանություններն օգտագործում են դիվանագիտական խողովակներ՝ իրենց քաղաքացիներին տուն վերադարձնելու համար։ Ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր, որ ռազմագերիների ճամբարներում պահում է Ռուսաստանի կողմից կռվող Սոմալիի, Սիերա Լեոնեի, Կուբայի և այլ երկրների քաղաքացիների։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել