Չեղարկվել է «Գյումրու օրվան» նվիրված տոնակատարությունը
17 ՍԵՊ 2025 07:45

Չեղարկվել է «Գյումրու օրվան» նվիրված տոնակատարությունը
17 ՍԵՊ 2025 07:45
«Գյումրու օրվան» նվիրված տոնակատարության հարցը պետք է քննարկվեր սեպտեմբերի 16-ին կայացած նիստի ժամանակ։ Օրակարգում ընդգրկված էր նաև տոնակատարության կազմակերպման և անցկացման հարցը։
Միջոցառման համար նախատեսվում էր 6 միլիոն դրամի հատկացում։ Քվեարկությունից առաջ առաջարկով է հանդես եկել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Առաջարկելով օրակարգից հանել հարցը ։
«Տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է»,-այդպես էր հիմնավորել Գյումրիի քաղաքապետը։ Տոնակատարությունը չեղարկելու նախաձեռնությունը պաշտպանել է նաև «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։ Առանց քվեարկության, հարցը հանվել է օրակարգից, և «Գյումրու օր» տոնակատարությունը պաշտոնապես չեղարկվել է։
Թեման, սակայն, դեռ մնում է օրակարգում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնությամբ է հանդես եկել՝ նպատակ ունենալով վերականգնել «Գյումրու օրվան» նվիրված միջոցառումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը՝ նշելով, որ գյումրեցուն չեն կարող զրկել տոնից և արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս նշելու հնարավորությունից։
Արտահերթ նիստի օրակարգում լինելու է «Գյումրու օր» տոնակատարության անցկացման հարցը։ Այլ հարց է, թե մեծամասնություն չկազմող, բայց առանձին վերցրած ամենաշատ ձայներն ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ինչպես է պատրաստվում առաջին հայացքից արդեն կանխորոշված ելքով քննարկումներում հաջողության հասնել։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել