Գյումրիում Մանկաբուժական բաժանմունքի վարիչը խոշոր գումար է հափշտակել
25 ՕԳՍ 2025 09:03

Գյումրիում Մանկաբուժական բաժանմունքի վարիչը խոշոր գումար է հափշտակել
25 ՕԳՍ 2025 09:03
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մանկաբուժական բաժանմունքի վարիչը, բուժքույրերի հետ, պետպատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով՝ տարբեր երեխաների ձևական գրանցել են հիվանդանոցում և խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումարներ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» պաշտոնատար անձինք կեղծված հիվանդության պատմագրերը վճարման են ներկայացրել էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգ՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 11 մլն դրամ։
Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 10 մլն 159 հզր ՀՀ դրամը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել