Գյումրիում ձերբակալվել է ԱՄՆ-ում ոտնձգություն կատարած անձը
8 ՆՈՅ 2025 12:38

Գյումրիում ձերբակալվել է ԱՄՆ-ում ոտնձգություն կատարած անձը
8 ՆՈՅ 2025 12:38
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Միացյալ Նահանգներում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած տղամարդը թաքնվում է Հայաստանում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից; ԱՄՆ քաղաքացու նկատմամբ հետախուզում էր հայտարարված դեռևս 2024 թվականին` Տեխաս նահանգի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հանցագործություն կատարելու մեղադրանքով:
Այս տարվա օգոստոսի 5-ին ԱՄՆ իրավապահների կողմից տղամարդու նկատմամբ հայտարարվել էր արդեն միջազգային հետախուզում: Հայաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները, ակտիվ համագործակցելով ԱՄՆ դեսպանության տարածաշրջանային անվտանգության ծառայության հետ, ձեռնամուխ եղան հետախուզվողին հայտնաբերելու գործին: Պարզվեց հետախուզվողի թաքնվելու վերջին վայրը: Նոյեմբերի 5-ին նա հայտնաբերվեց և ձերբակալվեց Գյումրիում։
Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել Ինտերպոլին և Դատախազությանը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել