Ծոցի երկրները պատրաստ են գործել առանց ՀԱՄԱՍ-ի՝ ի պաշտպանություն Թրամփի ծրագրի
3 ՀՈԿ 2025 12:31

Ծոցի երկրները պատրաստ են գործել առանց ՀԱՄԱՍ-ի՝ ի պաշտպանություն Թրամփի ծրագրի
3 ՀՈԿ 2025 12:31
Մերձավոր Արևելքում դիվանագիտական նոր շարժ է նկատվում։ Ըստ Bloomberg-ի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակիցները Պարսից ծոցի երկրներում հակված են առաջ մղելու Գազայի հարցով նրա առաջարկած ծրագիրը, նույնիսկ այն դեպքում, եթե ՀԱՄԱՍ-ը մերժի այն։ Այս մասին հայտնում են իրազեկ աղբյուրները՝ վկայելով տարածաշրջանային խաղացողների ռազմավարության փոփոխության մասին։
Տարածաշրջանային առանցքային դերակատարները ներկայումս ակտիվորեն ռազմավարություն են մշակում պաղեստինյան անկլավի համար «հաջորդ օրվա» սցենարի շուրջ։ Նրանց հիմնական նպատակն է սահմանափակել ՀԱՄԱՍ-ի ազդեցությունը հետպատերազմյան Գազայում՝ միաժամանակ, սակայն, հույս ունենալով, որ Իրանի կողմից աջակցվող խմբավորումը, ի վերջո, կտա իր համաձայնությունը։ Այս որոշման հիմքում ընկած են մի քանի կարևոր գործոններ։ Նախ, տարածաշրրջանային խաղացողները ձգտում են զսպել անկայունությունը, որը կարող է սպառնալ իրենց հավակնոտ տնտեսական նախաձեռնություններին, ինչպիսին է, օրինակ, Սաուդյան Արաբիայի «Տեսլական 2030» ծրագիրը։
Պատերազմի շարունակությունը և դրա տարածման ռիսկերը ուղղակի սպառնալիք են այս երկրների երկարաժամկետ զարգացման ծրագրերի համար։
Մյուս կողմից, Պարսից ծոցի երկրների ղեկավարները նաև արձագանքում են սեփական քաղաքացիների ճնշմանը։ Գազայում խորացող մարդասիրական ճգնաժամը և պատերազմի դադարեցման պահանջները ստիպում են նրանց ավելի վճռական քայլեր ձեռնարկել՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ։
Ինչպես նշել է Պարսից ծոցի պաշտոնյաներից մեկը, Թրամփի առաջարկած ծրագիրը «լավագույնն է պատերազմի սկզբից ի վեր», և նրա խոսքով՝ «ոչ ոք պատրաստ չէ բաց թողնել այս հնարավորությունը»։ Սա վկայում է այն մասին, որ արաբական աշխարհի առանցքային դերակատարները Թրամփի նախաձեռնությունը դիտարկում են որպես իրական հնարավորություն՝ վերջ տալու արյունահեղությանը և տարածաշրջանում կայունության նոր հիմքեր դնելու համար, նույնիսկ եթե ստիպված լինեն գործել առանց ՀԱՄԱՍ-ի համաձայնության։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել