Սուրեն Պապիկյանը ներկա է եղել ՊՆ ֆուտբոլի առաջնության խաղին․լուսանկարներ
9 ՀՈԿ 2025 12:00

Սուրեն Պապիկյանը ներկա է եղել ՊՆ ֆուտբոլի առաջնության խաղին․լուսանկարներ
9 ՀՈԿ 2025 12:00
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ անցկացվող ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլը։
Եզրափակչի մասնակից թիմերի խաղերի ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, զինվորականներ։

Թեժ մրցապայքարի արդյունքում ՊՆ կենտրոնական ապարատի ֆուտբոլի առաջնության հաղթող է ճանաչվել ԳՇ-5 թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել համապատասխանաբար ՊՆ-1 և ԳՇ-7 թիմերը։
Շնորհավորելով առաջնության արդյունքներով մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է նման միջոցառումներ կազմակերպելու կարևորությունը զինծառայողների միջև առողջ մրցակցային ոգու, կարգապահության և թիմային համախմբվածության ձևավորման գործում։
Մրցանակակիր թիմերը պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով, մարզական համազգեստով և գավաթներով։

Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել