Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը չափազանց վտանգավոր էր․ Ռաֆայել Գրոսսի
14 ՆՈՅ 2025 12:26

Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը չափազանց վտանգավոր էր․ Ռաֆայել Գրոսսի
14 ՆՈՅ 2025 12:26
Զապորոժիեի ատոմակայանի արտաքին էլեկտրամատակարարման գծի վրա ուղիղ հարձակումը չափազանց վտանգավոր էր, նման բան երբեք չի եղել։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին Կալինինգրադում «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ հանդիպումից հետո։
Գրոսսիի խոսքով՝ Ռուսաստանին և ՄԱԳԱՏԷ-ին համատեղ հաջողվել է հաղթահարել ատոմակայանում ստեղծված «վտանգավոր իրավիճակը», և գործակալությունը հաստատել է իր դերը այս աշնանը ճգնաժամի կարգավորման գործում։ Նա ընդգծել է, որ ատոմային կայանների շահագործման ողջ պատմության ընթացքում աշխարհում երբեք նման իրավիճակ չի եղել, ինչպիսին ստեղծվել է Զապորոժիեի ԱԷԿ-ում։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նաև նշել է, որ ռազմական գործողությունների պայմաններում կայանի էներգամատակարարման վերականգնումը ցուցադրում է գործակալության կարևոր դերը ատոմային ոլորտում։
Անդրադառնալով մեկ այլ թեմայի՝ Գրոսսին ԱՄՆ-ի կողմից պլանավորվող միջուկային փորձարկումներն անվանել է կարևոր հարց, որը «անհնար է անտեսել»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել