Հայաստան-Ֆրանսիա. Անվտանգության համագործակցություն
Գրանցվել
Գրանցվել
Օրակարգում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունն է՝ անվտանգության ոլորտում
5 ՍԵՊ 2025 09:07
Օրակարգում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունն է՝ անվտանգության ոլորտում

Օրակարգում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունն է՝ անվտանգության ոլորտում

5 ՍԵՊ 2025 09:07
Սեպտեմբերի 5-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետին առընթեր գործող Պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղար Նիկոլա Ռոշի հետ: Այդ մասին հայտնում ե ն ԱԽ գրասենյակից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգը, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել անվտանգային համագործակցությանը և քննարկվել է կիբեռանվտանգության ու տեղեկատվական միջավայրի աղտոտվածության հարցերի շրջանակներում համագործակցությունը:
Գրիգորյանը ներկայացել է օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ՝ ընդգծելով, որ ստեղծվելու են տնտեսական լայն հնարավորություններ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ արտատարածաշրջանային երկրների համար:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել