ԱԽ քարտուղարը և ԱՄՆ դեսպանը՝ Վաշինգտոնի պայմանավորվածությունները
Գրանցվել
Գրանցվել
ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Վաշինգտոնի պայմանավորվածությունները
22 ՕԳՍ 2025 09:49
ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Վաշինգտոնի պայմանավորվածությունները

ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Վաշինգտոնի պայմանավորվածությունները

22 ՕԳՍ 2025 09:49
Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել և գոհունակությամբ ընդգծել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հետագա իրականացվելիք քայլերը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել