Իշխանությունների սիրտը «Փարաքար 2» է ուզում․ Մարտուն Գրիգորյանն ահազանգում է
22 ՀՈԿ 2025 11:51

Իշխանությունների սիրտը «Փարաքար 2» է ուզում․ Մարտուն Գրիգորյանն ահազանգում է
22 ՀՈԿ 2025 11:51
Իշխանությունների սիրտը արյուն է ուզում, «Փարաքար 2» է ուզում, եւ ուզում են, որ այդ ամենը լինի Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի ընտանիքների անդամների միջեւ։ Այդ մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում։
«Այն, որ Գյումրիում, իմ գնահատմամբ, սպասվում է այդ սցենարը, փորձելու են Գյումրիում ինչ-որ իրավիճակներ ստեղծել եւ մեզ քաշել կրիմինալ վենդետայի մեջ, հստակ երեւում է։ Պիտի ուշադիր լինենք, զգոն լինենք»,- նշել է Մարտուն Գրիգորյանը։
Գրիգորյանի այս հայտարարությանը Խորհրդարանում անդրադարձել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․
«Ասում եք՝ ՔՊ-ական պատգամավորները արյուն են ուզում Գյումրիում, ու, ենթադրաբար, հղում եք անում իմ խոսքերին, որոնցում ես ասում եմ՝ Վարդան Ղուկասյանը կամ նրա կլանը սպանել է ձեր ընկերներին, ու նրան քվե եք տվել: Ասում եմ, բայց դա չի նշանակում, որ ես արյուն եմ ուզում։ Հակառակը, դա նշանակում է, որ ես արյուն չեմ ուզում: Մեզ մեղադրում էիք, ասում էիք՝ ուզում եք Վարդանիկի միջոցով իշխանություն տանեք Գյումրիում, բայց դուք եք գնացել Վարդան Ղուկասյանին ընտրել քաղաքապետ: Դո՛ւք եք արյուն բերող քաղաքապետի ընտրել։ Դուք ինձնից լավ գիտեք, որ Գյումրիի ամենաաղմկահարույց սպանությունները, գրեթե բոլոր, կատարվել են, երբ Ղուկասյանը եղել է քաղաքապետ»,- հայտարարել է Վահագն Ալեքսանյանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել