«Վիվա Արմենիա»-ի բաժնեմասի գործարքը. Կառավարության պարզաբանում | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Կառավարությունը պարզաբանում է «Վիվա Արմենիա»-ի բաժնեմասի գործարքը
7 ՕԳՍ 2025 12:24
Կառավարությունը պարզաբանում է «Վիվա Արմենիա»-ի բաժնեմասի գործարքը

Կառավարությունը պարզաբանում է «Վիվա Արմենիա»-ի բաժնեմասի գործարքը

7 ՕԳՍ 2025 12:24
Մամուլում շրջանառվող՝ Կառավարության կողմից «Վիվա Արմենիա» ընկերությունում իր բաժնեմասը 50 մլն դոլարով վաճառելու վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ Կառավարությունից հանդես են եկել պարզաբանմամբ։
«Կառավարության 2025թ․ օգոստոսի 7-ի նիստում ոչ թե հավանություն է տրվել «Վիվա Արմենիա» ընկերությունում Կառավարության բաժնեմասը վաճառելու գործարքին, այլ Կառավարության որոշմամբ թույլատրվել է Կառավարության անունից «Վիվա Արմենիա» ընկերության մյուս բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր:
Օպցիոն պայմանագրով Կառավարությունը ստանում է իրավունք (սակայն ոչ պարտավորություն) մինչև 2028 թվականի մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում ցանկացած պահի պահանջելու, որպեսզի մյուս բաժնետերը Կառավարությունից գնի վերջինիս պատկանող 110 000 հասարակ բաժնետոմսերը 50 մլն ԱՄՆ դոլարով (որոշման հավելվածով նախատեսված պայմանների բավարարված լինելու դեպքում):
Այլ խոսքով՝ որոշումը Կառավարությանը իրավունք վերապահելու մասին է, որից օգտվելու կամ չօգտվելու հարցը որոշվելու է հենց Կառավարության կողմից՝ ըստ նպատակահարմարության»,- մասնավորապես ասված է Կառավարության տարածած պարզաբանման մեջ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել