Գլխավոր դատախազը մեկնեց Իտալիա
Գրանցվել
Գրանցվել
Գլխավոր դատախազը մեկնել է Իտալիա
6 ՆՈՅ 2025 06:18
Գլխավոր դատախազը մեկնել է Իտալիա

Գլխավոր դատախազը մեկնել է Իտալիա

6 ՆՈՅ 2025 06:18
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիա: Աշխատանքային այցի շրջանակում Աննա Վարդապետյանը կհանդիպի Իտալիայի Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազի և դատական համակարգի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Գլխավոր դատախազի ղեկավարած պատվիրակության կազմում են նաև ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը: Այցի շրջանակում կստորագրվի Համագործակցության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանին կից Գլխավոր զինվորական դատախազության միջև:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել