Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը․ Վարդան Ղուկասյանի կոչը
20 ՀՈԿ 2025 08:57

Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը․ Վարդան Ղուկասյանի կոչը
20 ՀՈԿ 2025 08:57
Գյումրիի համայնքի ղեկավաչ Վարդան Ղուկասյանը կոչով դիմել է ժողովրդին։
«Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելուն։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։ Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը»,– ֆեյսբուքյան էջում գրել է Վարդան Ղուկասյանի։
Իսկ Գյումրու ավագանու ՀԿԿ–ի խմբակցությունը դիմել է ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններին` հորդորելով գալ և տեղում ծանոթանալ իրավիճակին։
«Հարգելի դեսպաններ, ՀՀ իշխանությունների կողմից վերջին օրերին առավել հետևողականորեն քաղաքական ու ուժային տարբեր միջոցների կիրառմամբ իրականացնում է քաղաքական հաշվեհարդար և հետապնդում Գյումրու քաղաքապետի նկատմամբ։ Քաղաքական հալածանքն առավել ուժգնացավ Նիկոլ Փաշինյանի կողմից Գյումրու քաղաքապետի նկատմամբ քաղաքական հալածանք և բռնաճնշումներ իրականցնելու հրապարակային հայտարարությունից»,– հայտարարությունը կարդացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը։
Կարդացեք նաև՝
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել