Վարդան Ղուկասյանն իր առանձնասենյակում մեկուսացված է․ Աղեկյան
20 ՀՈԿ 2025 07:12

Վարդան Ղուկասյանն իր առանձնասենյակում մեկուսացված է․ Աղեկյան
20 ՀՈԿ 2025 07:12
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի ձերբակալվել, իր առանձնասենյակում մեկուսացված է։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է Ղուկասյանի խոսնակ Լիլիթ Աղեկյանը։
«Այս պահին իրավապահները համայնքապետարանի շենքում են, Ղուկասյանն իր աշխատասենյակում նստած է, շտապօգնության մեքենա գնաց այնտեղ, աշխատակիցներից մեկն է վատացել։ Այստեղ են նաև ԱԺ պատգամավորներ, որոնց արգելում են մուտք գործել համայնքապետարան»,–ասել է Ղուկասյանի խոսնակը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել