Ղազախստանում հրդեհ. 12 զոհ, այդ թվում՝ երեխաներ
Ղազախստանում հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել, այդ թվում՝ 9 երեխա
18 ՆՈՅ 2025 05:56
Ղազախստանում հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել, այդ թվում՝ 9 երեխա

Ղազախստանում հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել, այդ թվում՝ 9 երեխա

18 ՆՈՅ 2025 05:56
Ղազախստանի Ժետիսայի շրջանի Ալղաբաս գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Երկհարկանի առանձնատանը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 12 մարդ, որոնցից 9-ը երեխաներ են։
Հրշեջ-փրկարարական աշխատանքների ընթացքում տնից անգիտակից վիճակում դուրս է բերվել երեք մարդ, որոնք անմիջապես հանձնվել են շտապօգնության բրիգադին։ Հրդեհի մարման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է 12 մարդու դի։
Դեպքի կապակցությամբ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հանձնարարել է կառավարությանն ու մարզի ղեկավարին՝ ցուցաբերել անհրաժեշտ օգնությունը տուժածների հարազատներին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար