Գեղամ Մանուկյանի և Փաշինյանի լեզվակռիվը. ԱԺ-ում կրկին թեժ է
1 ՀՈԿ 2025 14:36

Գեղամ Մանուկյանի և Փաշինյանի լեզվակռիվը. ԱԺ-ում կրկին թեժ է
1 ՀՈԿ 2025 14:36
Աննորմալություն է 1.5 ժամում համագումար ավարտելը, շեֆը ելույթ ա ունենում, բոլորը քվեարկում են։ ԱԺ-ում լեզվակռիվ է եղել Գեղամ Մանուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորը հարցրեց վարչապետին` համաժողովին մեկը չկա՞ր ասեր` ՔՊ–ի զինանշանի վր
ից Արարատը հանելուն դեմ եմ։
«Էդ կուսակցությունների մասին օրենքը, եթե ձեզ (նկատի ունի ՀՅԴ–ին–խմբ.) հնարավորություն է տալիս փակվել Ծաղկաձորում, ուրեմն վատ սողանցքներ է թողում։ Ինչ է նշանակում կուսակցությունը գնա փակվի, կոնսպերատիվ, չեմ ուզում ասեմ ահաբեկչական ժողով անի, պետք ա փոխել էդ օրենքը»,–պատասխանեց Փաշինյանը։ Գեղամ Մանուկյանն հեգնեց` օրենքը փոխեք ու գրեք, որ բոլոր կուսակցությունների ժողովներին Նիկոլ Փաշինյանը կարող է ներկա լինել։
«Այն ինչ դուք ասում եք, բոլոր մարդիկ գիտեն, բա դուրս եկեք հրապարակներ, կոչ արեք, հեղափոխություն արեք, բա ինչի ՞ եք եկել այս փափուկ աթոռներին նստել», ասել է Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը։ «Ի ՞նչ գործ ունեք այստեղ, բա որ ձեր ասածը ճիշտ է, ո ՞ւր է ձեր հեղափոխությունը, համակերպվո ՞ւմ եք դուք այդ ամեն ինչի հետ, բա ամո ՞թ չի, եկել նստել եք, գործուղումների եք գնում»,-ասել է Փաշինյանը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել