Գերմանիան անվտանգության նոր մարմին է ստեղծում, Ֆրանսիան՝ բժիշկներին պատրաստում
27 ՕԳՍ 2025 12:00

Գերմանիան անվտանգության նոր մարմին է ստեղծում, Ֆրանսիան՝ բժիշկներին պատրաստում
27 ՕԳՍ 2025 12:00
ԳԴՀ կառավարությունն ընդունել է ազգային անվտանգության խորհրդի ստեղծման մասին օրինագիծ։ Այդ մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները։
Մարմինը կոչված է համակարգելու անվտանգության ինտեգրված քաղաքականության վերաբերյալ կարևոր հարցերը, մշակելու ռազմավարություն և տալու ռազմավարական կանխատեսում, իրականացնելու իրավիճակի համատեղ գնահատում և այդպիսով ձևավորելու ընդհանուր քաղաքական դիրքորոշում։
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունն էլ բուժաշխատողներին նախապատրաստում է հակամարտության դեպքում վիրավորների զանգվածային ընդունելությանը։ Այս մասին հայտնում է Le Canard enchaîné-ն։ Նախապատրաստումը պետք է ավարտվի մինչև 2026 թվականի մարտ։
Հիշեցնենք, որ եվրոպական երկրները, Գերմանիայի ու Ֆրանսիայի գլխավորությամբ, վերջին ամիսներին ավելի ակտիվ, ահազանգում են Եվրոպայի նկատմամբ Ռուսաստանի հավանական գործողությունների մասին։ Դա կանխարգելելու հիմքով՝ մի շարք նախաձեռնություններ են իրականացվել ինչպես ընդհանուր եվրոպական ընտանիքի անդամների մասնակցությամբ, այնպես էլ՝ առանձին պետությունների կողմից։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել