Պոլիոմիելիտի վտանգավոր շտամ Գերմանիայում
Գրանցվել
Գրանցվել
Գերմանիայում պոլիոմիելիտի վտանգավոր շտամ է հայտնաբերվել
14 ՆՈՅ 2025 11:14
Գերմանիայում պոլիոմիելիտի վտանգավոր շտամ է հայտնաբերվել

Գերմանիայում պոլիոմիելիտի վտանգավոր շտամ է հայտնաբերվել

14 ՆՈՅ 2025 11:14
Գերմանիայի Համբուրգ քաղաքում տագնապալի բացահայտում է արվել. կեղտաջրերի նմուշներում հայտնաբերվել է պոլիոմիելիտի վիրուսի վտանգավոր շտամ։ Այս մասին հայտնել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI)՝ երկրի վարակիչ հիվանդությունների ուսումնասիրությամբ զբաղվող դաշնային կենտրոնը։ Սա վերջին տասնամյակների ընթացքում Եվրոպայում վայրի պոլիովիրուսի հայտնաբերման առաջին դեպքն է՝ առաջացնելով լուրջ մտահոգություններ առողջապահական ոլորտում։
Ըստ Ռոբերտ Կոխի ինստիտուտի՝ վայրի պոլիովիրուսի առաջին տիպի շտամը հայտնաբերվել է հոկտեմբերի սկզբին։ Թե կոնկրետ քաղաքի որ հատվածից է վերցվել նմուշը, չի մանրամասնվում։ Միևնույն ժամանակ, ինստիտուտում շեշտել են, որ մարդկանց շրջանում հիվանդության դեպքեր առայժմ չեն արձանագրվել, և վիրուսի հայտնաբերումը վկայում է համաճարակաբանական հսկողության համակարգի արդյունավետության մասին։
Իրավիճակին արձագանքելու նպատակով ստեղծվել է փորձագիտական աշխատանքային խումբ, որը կանցկացնի լրացուցիչ հետազոտություններ՝ կապված վիրուսի շտամի հայտնաբերման հետ։ Գերմանիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ տեղյակ է իրավիճակին և ընդգծել, որ պոլիոմիելիտից պաշտպանվելու գործում առանցքային դերը պատկանում է պատվաստումներին։
Պոլիոմիելիտը վիրուսային վարակ է, որը կարող է հանգեցնել մահվան կամ անդառնալի կաթվածի։ Աշխարհում շրջանառվում է հիվանդության երկու ձև։ Առաջինը պատվաստանյութային ծագման պոլիոմիելիտն է, որը շրջանառվում է բազմաթիվ երկրներում, սակայն հազվադեպ դեպքերում է հանգեցնում բարդությունների, երբ իմունիզացիայի համար օգտագործվող թուլացված կենդանի վիրուսները մուտացիայի են ենթարկվում և տարածվում։ Երկրորդը՝ վայրի պոլիոմիելիտը, հանդիպում է ավելի հազվադեպ և ներկայումս արձանագրվում է միայն Աֆղանստանում ու Պակիստանում։ Ըստ լրատվամիջոցների՝ Գերմանիայում հայտնաբերված շտամը նման է աֆղանական տարբերակին։
Հարկ է նշել, որ Գերմանիայում պոլիոմիելիտով հիվանդության վերջին դեպքն արձանագրվել է ավելի քան 30 տարի առաջ։ Վիրուսը հայտնաբերվել է առաջին անգամ այն բանից հետո, երբ 2021 թվականին երկրում սկսվեց շրջակա միջավայրի նմուշների պլանային մոնիթորինգ՝ պոլիովիրուսի առկայությունը ստուգելու նպատակով։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ սա 2007 թվականից ի վեր Եվրոպայում վայրի պոլիովիրուսի հայտնաբերման առաջին դեպքն է։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել