Գերմանիայում լրտեսության համար 3 տղամարդ դատապարտվեց
Գրանցվել
Գրանցվել
Գերմանիայում 3 տղամարդ դատապարտվել է լրտեսության համար
30 ՀՈԿ 2025 11:30
Գերմանիայում 3 տղամարդ դատապարտվել է լրտեսության համար

Գերմանիայում 3 տղամարդ դատապարտվել է լրտեսության համար

30 ՀՈԿ 2025 11:30
Մյունխենի բարձրագույն շրջանային դատարանը երեք տղամարդու մեղավոր է ճանաչել Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ։ Գործով գլխավոր մեղադրյալը՝ 41-ամյա տղամարդը, դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել ոչ միայն լրտեսության, այլև Ուկրաինայի արևելքում ռազմականացված կազմավորմանը մասնակցելու և Գերմանիայի տարածքում դիվերսիաներ ծրագրելու համար։ Նրա երկու հանցակիցները դատապարտվել են պայմանական ազատազրկման՝ համապատասխանաբար մեկ տարի և վեց ամիս ժամկետով։ Դատապարտվածներից երեքն էլ ունեն երկքաղաքացիություն՝ Ռուսաստանի և Գերմանիայի։
Դատաքննությամբ հաստատվել է, որ գլխավոր մեղադրյալը 2014-2016 թվականներին Դոնբասում կռվել է ռուսամետ ուժերի կազմում։ Ավելի ուշ՝ 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում, նա զբաղվել է հետախուզական տվյալների հավաքագրմամբ և դիվերսիոն գործողությունների նախապատրաստմամբ՝ թիրախավորելով Գերմանիայի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտները և երկաթուղային գծերը։ Ըստ դատախազության՝ մյուս երկու մեղադրյալները օգնել են նրան և մասնակցել են հավաքագրված տեղեկությունները ռուսական հատուկ ծառայություններին փոխանցելու գործընթացին։
Դատավարության ընթացքում մեղադրյալները հերքել են իրենց մեղքը՝ պնդելով, թե «այդ ամենի մասին խոսել են կատակով»։ Սակայն դատախազությունը կարողացել է ապացուցել, որ գլխավոր ամբաստանյալն ուղիղ կապեր է ունեցել ռուսական հատուկ ծառայությունների հետ, իսկ նրա հանցակիցները «գիտակցաբար են որոշում կայացրել աշխատել Ռուսաստանի համար»։
Հատկանշական է, որ Դաշնային դատախազությունը գլխավոր մեղադրյալի համար պահանջել էր ութ տարվա ազատազրկում, սակայն դատարանը որոշում է կայացրել ավելի մեղմ պատիժ նշանակելու վերաբերյալ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել