Սինան Սելենը՝ Գերմանիայի ներքին հետախուզության ղեկավար
Գրանցվել
Գրանցվել
Գերմանիայի ներքին հետախուզությունը կգլխավորի ազգությամբ թուրք Սինան Սելենը
15 ՍԵՊ 2025 06:37
Գերմանիայի ներքին հետախուզությունը կգլխավորի ազգությամբ թուրք Սինան Սելենը

Գերմանիայի ներքին հետախուզությունը կգլխավորի ազգությամբ թուրք Սինան Սելենը

15 ՍԵՊ 2025 06:37
Գերմանիայում պատմության մեջ առաջին անգամ միգրանտը կղեկավարի ուժային գերատեսչություն։ Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը Ստամբուլում ծնված 53-ամյա Սինան Սելենին նշանակել է Դաշնային ներքին հետախուզության գրասենյակի ղեկավար: Սելենը կրթությամբ իրավաբան է: 2019 թվականից նա զբաղեցրել է գրասենյակի փոխղեկավարի պաշտոնը:
Գերմանական հանրությունը զարմացած է. երկրի պատմության մեջ առաջին անգամ միգրանտ են նշանակել ղեկավարելու հիմնական օրգանը, որը պատասխանատու է ներքին անվտանգության համար:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ողջ Եվրոպայում բավական սրվել են միգրանտների հետ կապված թեմաները։ Գերմանիայում այս հարցերը հիմնական մասով հենց ազգությամբ թուրք ներգաղթյալների մեծ թվով են պայմանավորված։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել