Գերմանիայի արդյունաբերությունն անկում է գրանցել 4.3%-ով
8 ՀՈԿ 2025 12:28

Գերմանիայի արդյունաբերությունն անկում է գրանցել 4.3%-ով
8 ՀՈԿ 2025 12:28
Եվրոպայի տնտեսական շարժիչ ուժը՝ Գերմանիան, բախվում է աննախադեպ տնտեսական մարտահրավերների, քանի որ երկրի արդյունաբերական արտադրությունը օգոստոսին կտրուկ անկում է գրանցել՝ հուլիսի համեմատ կրճատվելով անմիջապես 4.3%-ով։ Այս ցուցանիշը, որը հրապարակվել է Դաշնային վիճակագրական վարչության կողմից, Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ամենախոշոր անկումն է՝ հասնելով 2022 թվականի մարտից հետո ամենացածր մակարդակին։ Այս տագնապալի տվյալները զարմացրել են տնտեսագետներին, որոնք կանխատեսում էին ընդամենը 1% անկում։
Արդյունաբերական արտադրության անկումը համատարած բնույթ է կրել՝ ընդգրկելով բոլոր առանցքային ոլորտները՝ արդյունաբերությունը, շինարարությունը և էներգետիկան։ Սա վկայում է ոչ թե առանձին հատվածների, այլ ողջ տնտեսության վրա ճնշման մասին։ LBBW բանկի վերլուծաբան Յենս-Օլիվեր Նիքլաշը ստեղծված իրավիճակը որակել է որպես «նոր ուժեղ հարված գերմանական տնտեսությանը»։
Նա նախազգուշացրել է, որ այժմ «ավելի ու ավելի հավանական է նոր անկում ՀՆԱ-ում երրորդ եռամսյակում», ինչը կարող է երկիրը տանել դեպի տեխնիկական ռեցեսիա։««Բարեփոխումների աշնան» փոխարեն այժմ մռայլվում է «դժգոհության ձմեռը»։ Այժմ ավելի ու ավելի դժվար է հիմնավորել մեր հետագա դրական կանխատեսումը 2026 թվականի համար». Նշել է Նիքլաշը՝ արտացոլելով տնտեսական շրջանակներում տիրող ընդհանուր տրամադրությունը։
Գերմանական արդյունաբերական և առևտրային պալատում ևս խիստ մտահոգված են։ Պալատի փորձագետ Յուպ Զենցենը հայտարարել է, որ «Գերմանիայի հիմնական արդյունաբերական հատվածները փլուզվում են»։ Նա ընդգծել է, որ «արդյունաբերական արտադրությունը նվազում է մինչև կորոնավիրուսի համավարակի ժամանակներից ի վեր ամենացածր մակարդակը»։ Զենցենը նաև մատնանշել է այն հիմնական պատճառները, որոնք ճնշում են գործադրում Գերմանիայի վրա՝ որպես արդյունաբերական հարթակի. «Էներգակիրների և աշխատուժի բարձր ծախսերը, ինչպես նաև հարկային և բյուրոկրատական համակարգը ծանր բեռ են դառնում Գերմանիայի համար»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել