Գերմանիան՝ ռուսական ակտիվները Ուկրաինային տալուն
Գրանցվել
Գրանցվել
Գերմանիան կողմ է ռուսական ակտիվները Ուկրաինայի ռազմական կարիքներին ուղղելուն
25 ՍԵՊ 2025 08:44
Գերմանիան կողմ է ռուսական ակտիվները Ուկրաինայի ռազմական կարիքներին ուղղելուն

Գերմանիան կողմ է ռուսական ակտիվները Ուկրաինայի ռազմական կարիքներին ուղղելուն

25 ՍԵՊ 2025 08:44
Գերմանիան պաշտոնապես սատարել է Եվրամիության հավակնոտ և իրավականորեն բարդ ծրագրին, որի նպատակն է Ուկրաինայի ռազմական կարիքների համար օգտագործել Ռուսաստանի սառեցված պետական ակտիվները։ Բեռլինի այս դիրքորոշումը կարող է վճռորոշ դառնալ՝ մինչև 172 միլիարդ եվրո գումարն Ուկրաինային ուղղելու հարցում։
Այս մասին Politico-ի հետ զրույցում հայտնել է Գերմանիայի կանցլերի եվրոպական հարցերով խորհրդական Միխայել Կլաուսը՝ նշելով, որ Բեռլինը բաց է «նոր, իրավականորեն հիմնավորված» ծրագրերի համար։
Խոսքը Եվրահանձնաժողովի կողմից մշակված մի սխեմայի մասին է, որը հաճախ անվանում են «ռեպարացիոն վարկ»։ Ծրագրի էությունը հետևյալն է. բելգիական դեպոզիտարիումում պահվող Ռուսաստանի սառեցված պետական միջոցները կանխիկացվում և փոխանցվում են Ուկրաինային։ Միևնույն ժամանակ, դեպոզիտարիումից հանված գումարը փոխարինվում է Եվրամիության կողմից թողարկված պարտատոմսերով։
Այս «ստեղծագործ» լուծման նպատակն է շրջանցել իրավական հնարավոր խոչընդոտները։ Փաստացի, ռուսական ակտիվները չեն բռնագրավվում, այլ փոխարինվում են այլ ֆինանսական գործիքով՝ պարտքային պարտավորությամբ։ Այսպիսով, Եվրահանձնաժողովը հույս ունի խուսափել Ռուսաստանի պետական սեփականության անօրինական բռնագրավման մեջ մեղադրվելուց։
Գերմանիան ոչ միայն հավանություն է տալիս այս ծրագրին, այլև ակտիվորեն ճնշում է գործադրում ԵՄ մյուս անդամ երկրների վրա՝ նրանց աջակցությունը ստանալու համար։ Այս հարցը կլինի առանցքային թեմաներից մեկը հաջորդ չորեքշաբթի Կոպենհագենում կայանալիք ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Ինչպես նշել է Միխայել Կլաուսը, այս քայլի հրատապությունը պայմանավորված է ռազմական իրավիճակով։ «Ուկրաինացիներին գումար է պետք՝ զենք գնելը շարունակելու համար, իսկ տարբերակներն այդքան էլ շատ չեն», - հավելել է նա։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել