Գերմանիան դատապարտում է Թբիլիսիի հռետորաբանությունը
25 ՍԵՊ 2025 09:02

Գերմանիան դատապարտում է Թբիլիսիի հռետորաբանությունը
25 ՍԵՊ 2025 09:02
Մենք կտրականապես մերժում ենք «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների կողմից Թբիլիսիում Գերմանիայի դեսպանի նկատմամբ շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը և նրանց անհիմն օրակարգը: Այդ մասին հայտարարություն է տարածել Գերմանիայի արտգործնախարարությունը՝ ընդգծելով, որ դեսպանը ներկայացնում է Դաշնային կառավարության դիրքորոշումը և գործում է Վիեննայի կոնվենցիային լիովին համապատասխան:
Հիշեցնենք, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարություն էր կանչվել Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը, ավելի ուշ՝ նաև Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը։ Նրանց փաստացի մեղադրել են երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել