Գերմանիան դեռ մտադիր չէ ճանաչել Պաղեստինը
26 ՕԳՍ 2025 09:08

Գերմանիան դեռ մտադիր չէ ճանաչել Պաղեստինը
26 ՕԳՍ 2025 09:08
Գերմանիան մտադիր չէ ճանաչել Պաղեստինի պետականությունը՝ չնայած իր որոշ գործընկերների դիրքորոշմանը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք միանա այս նախաձեռնությանը: Մենք կարծում ենք, որ պետականության ճանաչման պայմանները ոչ մի կերպ չեն կատարվել»,-ասել է Մերցը՝ ավելացնելով, որ Գերմանիայի իշխանությունները մտադիր չեն ճանաչել Պաղեստինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ևս։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել