Գերմանական բանակը համալրվել է սուզանավերի «որսորդներով»՝ ՌԴ-ին զսպելու համար
8 ՆՈՅ 2025 13:02

Գերմանական բանակը համալրվել է սուզանավերի «որսորդներով»՝ ՌԴ-ին զսպելու համար
8 ՆՈՅ 2025 13:02
Գերմանիան ստացել է նոր սերնդի հետախուզական ինքնաթիռ, որը նախատեսված է ստորջրյա թիրախներ հայտնաբերելու և սուզանավերի դեմ պայքարելու համար։ ԱՄՆ-ից Գերմանիա տեղափոխված ութ P-8A Poseidon տիպի ինքնաթիռներից առաջինը վայրէջք է կատարել Բեռլինի օդանավակայանում, որտեղ նրան անձամբ դիմավորել է երկրի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
«Der Spiegel»-ը, մեջբերելով նախարարի խոսքը, նշում է, որ այս ինքնաթիռները առանցքային դեր են խաղալու Գերմանիայի պաշտպանական քաղաքականության մեջ։ «Հեռավոր Հյուսիսում զսպման գործում Գերմանիայի ներդրումը, որտեղ ակտիվ են բազմաթիվ երկրներ, առաջին հերթին՝ Ռուսաստանը, մեծապես հիմնված կլինի այս ինքնաթիռի վրա», – հայտարարել է Պիստորիուսը։
P-8A Poseidon-ը ստեղծվել է հանրահայտ Boeing 737 մարդատար ինքնաթիռի հենքի վրա։ Ունենալով գրեթե 40 մետր երկարություն՝ այն այժմ համարվում է Գերմանիայի ռազմաօդային ուժերի ամենախոշոր մարտական ինքնաթիռը։
Ինքնաթիռի հնարավորությունները թույլ են տալիս վերահսկել ծովային ընդարձակ տարածքներ, հետևել նավերի տեղաշարժին և հայտնաբերել սուզանավեր՝ օգտագործելով ռադիոլոկացիոն, ակուստիկ և օպտիկական ժամանակակից համակարգեր։ Հայտնաբերելուց հետո այն կարող է թիրախները ոչնչացնել տորպեդների կամ խորքային ռումբերի միջոցով։
Նոր հետախուզական ինքնաթիռները մշտական հիմունքներով կտեղակայվեն Կուքսհաֆեն քաղաքի մոտ գտնվող Նորդհոլց ռազմաօդային բազայում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել