10 մլրդ եվրո՝ բունկերների, ապաստարանների համար. ինչի՞ է պատրաստվում Բեռլինը
7 ՍԵՊ 2025 13:18

10 մլրդ եվրո՝ բունկերների, ապաստարանների համար. ինչի՞ է պատրաստվում Բեռլինը
7 ՍԵՊ 2025 13:18
Գերմանիան մտադիր է 10 միլիարդ եվրո հատկացնել բունկերների, ապաստարանների և բնակչության պաշտպանության այլ միջոցների ստեղծման համար: Քաղաքացիական անվտանգության համակարգի ամրապնդման մասշտաբային ծրագիրը պետք է իրականացվի մինչև 2029 թվականը: Այդ մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտին: Միջոցները կուղղվեն նոր հրշեջ և բժշկական մեքենաների, փրկարար ծառայությունների համար տեխնիկայի, շարժական հաշվետվության կետերի, ինչպես նաև կապի և զգուշացման թվային համակարգերի զարգացմանը:
Նախատեսվում է ստեղծել և թարմացնել պաշտպանիչ ապաստարաններ, որոնցից ներկայումս երկրում մնացել է ընդամենը 579-ը: Նաև կանցկացվեն փրկարար ծառայությունների և Բունդեսվերի համատեղ վարժանքներ: Հատուկ ուշադրություն կդարձվի ազդարարման համակարգի վերականգնմանը և բջջային հեռախոսների միջոցով ժամանակակից ծանուցման համակարգերի ներդրմանը: Դոբրինդտը նշել է, որ միջազգային ճգնաժամերի, ծայրահեղական սպառնալիքների և հիբրիդային հարձակումների աճը, առաջին հերթին Ռուսաստանի կողմից, պահանջում է Գերմանիայի ուժեղացված պատրաստությունը հնարավոր արտակարգ իրավիճակների համար:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել