ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակումը․ գերմանացի գեներալ
Գրանցվել
Գրանցվել
Ռուսաստանը կարող է հարձակում սկսել ՆԱՏՕ-ի վրա․ գերմանացի գեներալ
7 ՆՈՅ 2025 10:07
Ռուսաստանը կարող է հարձակում սկսել ՆԱՏՕ-ի վրա․ գերմանացի գեներալ

Ռուսաստանը կարող է հարձակում սկսել ՆԱՏՕ-ի վրա․ գերմանացի գեներալ

7 ՆՈՅ 2025 10:07
Գերմանիայի բարձրաստիճան զինվորականներից մեկը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է սահմանափակ հարձակում սկսել ՆԱՏՕ-ի տարածքի վրա, թեև նման որոշումը կախված կլինի Արևմտյան դաշինքի դիրքորոշումից։
«Եթե նայենք Ռուսաստանի ներկայիս կարողություններին և մարտական հզորությանը, ապա Ռուսաստանը կարող է փոքրածավալ հարձակում սկսել ՆԱՏՕ-ի տարածքի վրա թեկուզ վաղը», - Reuters-ին տված հարցազրույցում ասել է գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Սոլֆրանկը։ Նա, սակայն, հավելել է. «Փոքր, արագ, տարածաշրջանային սահմանափակմամբ, ոչ մի մեծ բան. Ռուսաստանը չափազանց կաշկանդված է Ուկրաինայում դրա համար»։
Սոլֆրանկը, որը ղեկավարում է Գերմանիայի միացյալ օպերացիոն հրամանատարությունը և վերահսկում է պաշտպանական պլանավորումը, կրկնել է ՆԱՏՕ-ի այն նախազգուշացումները, որ եթե Ռուսաստանը շարունակի սպառազինության ավելացումը, ապա արդեն 2029 թվականին կարող է լայնածավալ հարձակում իրականացնել Դաշինքի վրա։
Չնայած Ուկրաինայում կրած կորուստներին, ըստ գեներալի, Ռուսաստանի ռազմաօդային ուժերը պահպանում են զգալի մարտական հզորություն, իսկ նրա միջուկային և հրթիռային ուժերը մնացել են անձեռնմխելի։ «Ցամաքային զորքերը կորուստներ են կրում, բայց Ռուսաստանը հայտարարում է, որ նպատակ ունի զորքերի ընդհանուր թիվը հասցնել 1.5 միլիոնի։ Եվ Ռուսաստանն ունի բավականաչափ մարտական տանկեր, որպեսզի սահմանափակ հարձակումը կարողանա իրականացնել թեկուզ վաղը», - նշել է Սոլֆրանկը՝ չհստակեցնելով, թե արդյո՞ք նման հարձակում ներկայումս պլանավորվում է։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու հավանականությունը կախված է երեք գործոնից՝ Ռուսաստանի ռազմական ուժից, ռազմական փորձառությունից և ղեկավարությունից։ «Այս երեք գործոններն ինձ բերում են այն եզրակացության, որ ռուսական հարձակումը հնարավորի տիրույթում է։ Տեղի կունենա դա, թե ոչ, մեծապես կախված է մեր սեփական վարքագծից», - հավելել է նա՝ ակնարկելով ՆԱՏՕ-ի զսպման ջանքերի կարևորությունը։
Գեներալը նաև նշել է, որ Մոսկվայի հիբրիդային պատերազմի մարտավարությունը, ներառյալ անօդաչու թռչող սարքերի ներխուժումները, պետք է դիտարկել որպես ռազմավարության փոխկապակցված տարրեր, որը ներառում է նաև պատերազմն Ուկրաինայում։ «Ռուսները սա անվանում են ոչ գծային պատերազմ։ Նրանց դոկտրինում սա պատերազմ է՝ նախքան սովորական զենքի կիրառմանը դիմելը։ Եվ նրանք սպառնում են միջուկային զենք կիրառել, ինչը ահաբեկման միջոցով պատերազմ է», - պարզաբանել է Սոլֆրանկը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նպատակն է և՛ սադրել ՆԱՏՕ-ին, և՛ գնահատել նրա արձագանքը՝ «անապահովություն սերմանելու, վախ տարածելու, վնաս պատճառելու, լրտեսելու և դաշինքի դիմադրողականությունը փորձարկելու համար»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել