Ակոպովա-Ռախմանին զույգը՝ Օլիմպիական խաղերում
Գրանցվել
Գրանցվել
Ակոպովա-Ռախմանին զույգը կներկայացնի Հայաստանը Ձմեռային օլիմպիական խաղերին
20 ՍԵՊ 2025 12:18
Ակոպովա-Ռախմանին զույգը կներկայացնի Հայաստանը Ձմեռային օլիմպիական խաղերին

Ակոպովա-Ռախմանին զույգը կներկայացնի Հայաստանը Ձմեռային օլիմպիական խաղերին

20 ՍԵՊ 2025 12:18
Պեկինում կայացած ISU To Milano օլիմպիական ընտրական մրցաշարում Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը նվաճել է արծաթե մեդալ և ապահովել Հայաստանի մասնակցությունը 2026-ին Միլանում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին։ Այս մասին հայտնում է Sportaran-ը։
Պատմության մեջ սա Հայաստանի առաջին մասնակցությունն է Օլիմպիական խաղերում զույգային գեղասահքին։
Ընտրական փուլի կարճ և ազատ ծրագրերի արդյունքում Կարինա Ակոպովա–Նիկիտա Ռախմանին զույգը 186,84 միավոր է վաստակել և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։ Ընտրական մրցաշարի կանոնների համաձայն՝ օլիմպիական խաղերի ընտրական փուլն անցնում են որակավորման մրցումներում առաջին երեք տեղերը զբաղեցրած զույգերը:
Նշենք, որ Ակոպովան և Ռախմանինը նախկինում հանդես են եկել Ռուսաստանի հավաքականում, սակայն 2025-ի ամռանը փոխել են սպորտային քաղաքացիությունը և այժմ ներկայացնում են Հայաստանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել