Գազայի պատանդները կարող են ազատ արձակվել երկուշաբթի. Թրամփ
9 ՀՈԿ 2025 05:14

Գազայի պատանդները կարող են ազատ արձակվել երկուշաբթի. Թրամփ
9 ՀՈԿ 2025 05:14
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում լավատեսություն է հայտնել Գազայի հակամարտության կարգավորման հարցում՝ կիսվելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ունեցած զրույցի մանրամասներով և հայտարարելով պատանդների շուտափույթ ազատ արձակման մասին։
«Պատանդները կազատվեն, ամենայն հավանականությամբ, երկուշաբթի (հոկտեմբերի 13-ին)։ Մենք կարծում ենք, որ նրանք բոլորը կվերադառնան երկուշաբթի, ներառյալ զոհվածների մարմինները»,- ասել է Թրամփը։
Նա նաև անդրադարձել է Նեթանյահուի հետ զրույցին. «Ես նրան ասացի. «Իսրայելը չի կարող պատերազմել ամբողջ աշխարհի դեմ, Բիբի։ Նրանք չեն կարող պատերազմել ամբողջ աշխարհի դեմ»»։ Թրամփը վստահություն է հայտնել, որ Գազան կդառնա շատ ավելի անվտանգ վայր, որը կվերականգնվի տարածաշրջանի հարուստ երկրների աջակցությամբ։
Այս հայտարարությունների ֆոնին Reuters-ը հայտնում է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հրադադարի մասին համաձայնագիրը կստորագրեն հոկտեմբերի 9-ին՝ Երևանի ժամանակով ժամը 13:00-ին։ Գործարքի ստորագրումից հետո 24 ժամվա ընթացքում կմեկնարկի Գազայի հատվածից իսրայելական զորքերի մասնակի դուրսբերման առաջին փուլը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել