Գարիկ Կարապետյանը Եվրոպայի Մ23 չեմպիոն է՝ Հայաստանին բերելով 6-րդ ոսկին
4 ՆՈՅ 2025 14:55

Գարիկ Կարապետյանը Եվրոպայի Մ23 չեմպիոն է՝ Հայաստանին բերելով 6-րդ ոսկին
4 ՆՈՅ 2025 14:55
Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Գարիկ Կարապետյանը հերթական փայլուն հաղթանակը տարավ՝ նվաճելով Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։
Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտվող առաջնությունում հայ ծանրորդը 110 կգ քաշայինների պայքարում երկամարտի 397 կգ (182+215) արդյունքով անհասանելի էր մրցակիցների համար՝ Հայաստանին բերելով այս առաջնության 6-րդ ոսկե մեդալը երկամարտում։
Կարապետյանը պոկում վարժությունում 182 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 215 կգ՝ արժանանալով փոքր արծաթե մեդալի։
Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Պետրոս Պետրոսյանը, պոկում վարժությունում զրո ստանալուց հետո, փայլուն հանդես եկավ հրում վարժությունում։ Նա երրորդ մոտեցմանը հաջողությամբ հրեց 221 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ։
Հայաստանի հավաքականը հիանալի արդյունքներ է գրանցել այս առաջնությունում։ Մինչև 23 տարեկանների պայքարում Եվրոպայի չեմպիոններ են դարձել նաև Գառնիկ Չոլակյանը (60 կգ) և Լիանա Գյուրջյանը (86 կգ), արծաթե մեդալակիր է դարձել Մնացական Աբրահամյանը (94 կգ), իսկ բրոնզե մեդալակիր՝ Գոռ Սահակյանը (71 կգ)։
Երիտասարդների (Մ20) պայքարում չեմպիոնի կոչմանն են արժանացել Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Տիգրան Կարապետյանը (71 կգ) և Էմմա Պողոսյանը (86 կգ)։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել