Վեհափառը և ԱՀՀ-ն քննարկել են ազգային մարտահրավերները
Գրանցվել
Գրանցվել
Վեհափառը և Ամերիկայի հայկական համագումարը քննարկել են ազգային մարտահրավերները
14 ՍԵՊ 2025 13:45
Վեհափառը և Ամերիկայի հայկական համագումարը քննարկել են ազգային մարտահրավերները

Վեհափառը և Ամերիկայի հայկական համագումարը քննարկել են ազգային մարտահրավերները

14 ՍԵՊ 2025 13:45
Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Օսկար Թաթոսյանին, նախկին համանախագահ Էնթոնի Բարսամյանին և գործադիր տնօրեն Բրայան Արդունին։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին, բռնի տեղահանված արցախահայության արդար իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին։
Կարևորվեց ազգային միասնականության ամրապնդումը և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ներուժի համախմբումը՝ ի նպաստ այս բարդ ժամանակներում դժվարությունների հաղթահարման, հայրենիքի զորացման ու շենացման։
Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց ԱՀՀ-ի հետևողական ջանքերը՝ հայության շահերի պաշտպանության և Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդման գործում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել