Գարեգին Բ-ն ՔԿՀ-ում տեսակցել է Աջապահյանին
Գրանցվել
Գրանցվել
Գարեգին Բ-ն ՔԿՀ-ում տեսակցել է Միքայել Աջապահյանին
10 ՍԵՊ 2025 09:03
Գարեգին Բ-ն ՔԿՀ-ում տեսակցել է Միքայել Աջապահյանին

Գարեգին Բ-ն ՔԿՀ-ում տեսակցել է Միքայել Աջապահյանին

10 ՍԵՊ 2025 09:03
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը սեպտեմբերի 9-ին Նաթան արք․ Հովհաննիսյանի, Արշակ արք․ Խաչատրյանի ու Մուշեղ եպս․ Բաբայանի ուղեկցությամբ այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Տեղեկությունը ReOpen-ի հետ զրույցում հաստատել է Եսայի քահանա Արթենյանը։ Նրա խոսքով, Վեհափառ Հայրապետը ժամանակին ցանկություն էր արտահայտել այցելելու Միքայել և Բագրատ Սրբազաններին, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանին, սակայն մերժում էր ստացվել։
«Ինչպես տարբեր առիթներով արձանագրվել է Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց ժողովներում, Մայր Աթոռը խստորեն դատապարտում է վերջիններիս նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները և պատվիրված դատավարական գործընթացները»,- ընդգծել է Եսայի քահանա Արթենյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել