Գարեգին Բ․-ն՝ կրթության և անհանդուրժողականության մասին
Գրանցվել
Գրանցվել
Մայր Աթոռում տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության կարգ
1 ՍԵՊ 2025 05:21
Մայր Աթոռում տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռում տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության կարգ

1 ՍԵՊ 2025 05:21
Օգոստոսի 31-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվել է Սուրբ Պատարագ։ Պատարագի ավարտին, 2025-2026 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության կարգ:
Այնուհետև Նորին Սրբությունն իր հայրապետական օրհնությունը բերեց կրթության ոլորտի երախտավորներին։ Այդ մասին ասված է Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ։
«Մեր կրթության միջոցով փոխանցվող արժեհամակարգը պիտի գրավականը դառնա ազգի ինքնության պահպանման և հարատևության ապահովման: Երկրում տեղ գտնող խնդրահարույց ընթացքների լույսի ներքո հայրենի կրթական ոլորտում տարերայնորեն ձեռնարկվող քայլերը, որդեգրվող կամայական մոտեցումները խիստ տարակուսելի են դարձնում դրական վերջնարդյունքների հույսերը», - ասել է Նորին Սրբությունը՝ արձանագրելով, որ այսօր արարողությանը ներկա պետք է լիներ նաև Մայր Աթոռի Կրթական հարցերի հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով Գերաշնորհ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Մայր Աթոռի ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մի շարք հայորդիների հետ անհիմն մեղադրանքներով ապօրինի ազատազրկման մեջ է։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատել է, որ այս մտահոգիչ երևույթը նույնպես հետևանք է իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ վարած քաղաքականության և երկրում ձևավորված անհանդուրժողության մթնոլորտի։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել