Հարցվածների 59%-ը դեմ է Սյունիքի ճանապարհին՝ ըստ Gallup-ի հարցումների
5 ՍԵՊ 2025 09:58

Հարցվածների 59%-ը դեմ է Սյունիքի ճանապարհին՝ ըստ Gallup-ի հարցումների
5 ՍԵՊ 2025 09:58
Հարցին՝ «Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքով ճանապարհի տրամադրելը», քաղաքացիների 4%-ը պատասխանել է՝ «լիովին դրական», 18․1%-ը՝ «ավելի շուտ դրական», 11․3%-ը՝ «ավելի շուտ բացասական», իսկ 47․6%-ը՝ «ընդհանրապես բացասական», 5․6%-ը դժվարացել է պատասխանել։
Վերջին հարցման արդյունքները ներկայացրել է «Գելափի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արման Նավասարդյանը։
Ըստ բանախոսի՝ հարցվածների գրեթե 55%-ը չի հավատում, որ Վաշինգտոնյան համաձայնագիրը կնպաստի երկարաժամկետ խաղաղության հաստատմանը տարածաշրջանում։
Հերթական հարցման մեջ նաև ՀՀ Սահմանադրությանը վերաբերող հարցեր են ներառել։ 12․2%-ը նշել է, որ Սահմանադրության փոփոխությանը կողմ կքվեարկի, եթե դա բերի իրական և երկարաժամկետ խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Ըստ կազմակերպիչների, հարցումն անցկացվել է հեռախոսազանգի միջոցով 1 101 քաղաքացու ընդգրկմամբ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել