ԱՄՆ-ն G7-ին կոչ է անում մաքսատուրքեր սահմանել Չինաստանի և Հնդկաստանի համար
12 ՍԵՊ 2025 05:44

ԱՄՆ-ն G7-ին կոչ է անում մաքսատուրքեր սահմանել Չինաստանի և Հնդկաստանի համար
12 ՍԵՊ 2025 05:44
ԱՄՆ-ը կոչ է անում G7-ի երկրներին բարձր մաքսատուրքեր սահմանել Չինաստանի և Հնդկաստանի վրա՝ ռուսական նավթի գնումների համար, գրում է Financial Times-ը, հավելելով, որ ԱՄՆ-ը ճնշում կգործադրի այդ նպատակին հասնելու համար՝ փորձելով այդ կերպ Մոսկվային ստիպել խաղաղ բանակցությունների գնալ Ուկրաինայի հետ։
Սեպտեմբերի 12-ին տեսազանգի ընթացքում G7-ի ֆինանսների նախարարները կքննարկեն ԱՄՆ-ի առաջարկը՝ նոր միջոցառումների փաթեթի վերաբերյալ՝ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինայում խաղաղ համաձայնության հասնելու ջանքերի ակտիվացման ֆոնին։
«Չինաստանի և Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումները ֆինանսավորում են Պուտինի ռազմական մեքենան և երկարաձգում ուկրաինացի ժողովրդի անիմաստ սպանությունը։ Այս շաբաթվա սկզբին մենք պարզ ցույց տվեցինք մեր ԵՄ դաշնակիցներին, որ եթե նրանք լրջորեն մտադիր են վերջ տալ պատերազմին իրենց տանը, ապա պետք է միանան մեզ և սահմանեն զգալի մաքսատուրքեր, որոնք կմոտեցնեն պատերազմի ավարտի օրը։
Նախագահ Թրամփի Խաղաղության և բարգավաճման վարչակազմը պատրաստ է, և մեր «Մեծ յոթնյակի» գործընկերները պետք է միանան մեզ», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը։
Նա հրաժարվել է նշել նախատեսվող մաքսատուրքերի չափը, սակայն իրավիճակին ծանոթ աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-ը առաջարկը տատանվում է 50%-ից մինչև 100%-ի միջակայքում։
ԵՄ պաշտոնյաները հասկանում են, որ երկու առանցքային առևտրային գործընկերների համար նման բարձր մաքսատուրքերի սահմանումը դժվար կլինի՝ հաշվի առնելով տնտեսական հետևանքները և Պեկինի կողմից հավանական պատասխան միջոցները։
Այնուամենայնիվ, Բրյուսելը հույս ունի համոզել ԱՄՆ-ին այլ միջոցներով նմանատիպ ճնշում գործադրել, մասնավորապես, ռուսական էներգակիրների արտադրողների նկատմամբ պատժամիջոցները խստացնել և անդամ պետությունների համար վերջնաժամկետ սահմանել՝ մինչև 2027 թվականը ռուսական նավթի և գազի գնումները դադարեցնելու համար։ Երեք եվրոպացի պաշտոնյաների խոսքերով՝ դա կպահանջի Թրամփից ճնշում գործադրել Հունգարիայի և Սլովակիայի վրա։ ԵՄ-ն արդեն քննարկում է Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ էժան ռուսական նավթի և գազի գնման համար։
Բայց այս ամենի ֆոնին Վաշինգտոնը ձգտում է Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի անմիջական բախման հիմքեր չստեղծել։ Դրա օգտին են վկայում նախագահ Թրամփի հայտարարությունները՝ Լեհաստանի տարածք դրոնների ներխուժման փաստի վերաբերյալ։
«Դա կարող էր անճշտություն լինել,- ասել է Թրամփը՝ խոսելով ռուսական անօդաչու թռչող սարքերի Լեհաստանի օդում հայտնվելու մասին։-Բայց, չնայած դրան, ինձ չի ուրախացնում այն ամենը, ինչ կապված է այս ամբողջ իրավիճակի հետ»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել