Ուկրաինայի պաշտպանության պլան. Financial Times
Գրանցվել
Գրանցվել
Մշակվել է Ուկրաինայի պաշտպանության եռաստիճան պլան
27 ՕԳՍ 2025 11:03
Մշակվել է Ուկրաինայի պաշտպանության եռաստիճան պլան

Մշակվել է Ուկրաինայի պաշտպանության եռաստիճան պլան

27 ՕԳՍ 2025 11:03
Ուկրաինայի դաշնակիցները երկրի պաշտպանության նախնական պլան են կազմել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում, հայտնում է բրիտանական Financial Times պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։ Պլանը նախատեսում է Ուկրաինայի պաշտպանության երեք գիծ․
Առաջինը՝ ապառազմականացված գոտի, որը կարող են պարեկել երրորդ երկրների խաղաղապահները, որոնց ցանկը կհամաձայնեցնեն Ռուսաստանն ու Ուկրաինան։
Երկրորդը՝ «շատ ավելի կայուն սահման», որը կպաշտպանեն ՆԱՏՕ-ի ուժերի կողմից զինված և մարզված ուկրաինացի զինվորականները։
Պաշտպանության երրորդ գիծը կլինի Ուկրաինայի խորքում։ Այնտեղ, ըստ պլանի, կտեղակայվեն եվրոպական ուժեր, իսկ ամերիկյանները նրանց կաջակցեն թիկունքից, նշում է FT-ն։
Ըստ պարբերականի՝ եվրոպացի պաշտոնյաները մասնավոր զրույցներում խոստովանել են, որ պատրաստ են Ուկրաինայում ուժեր տեղակայել միայն ԱՄՆ-ի աջակցության պայմանով։
FT-ին բանակցությունների ընթացքին ծանոթ չորս աղբյուրներ հայտնել են, որ Վաշինգտոնը պատրաստ է տրամադրել «ռազմավարական միջոցներ»՝ ներառյալ հետախուզություն, դիտարկում, ինչպես նաև ՀՕՊ միջոցներ՝ Եվրոպայի ղեկավարությամբ տեղում տեղակայված ցանկացած ուժերին աջակցելու համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել