Ֆրանսիայում լույս է տեսել Արցախի մասին առաջին կոմիքսը
15 ՀՈԿ 2025 19:00

Ֆրանսիայում լույս է տեսել Արցախի մասին առաջին կոմիքսը
15 ՀՈԿ 2025 19:00
«Մենք ենք մեր սարերը» վերնագրով գիրքը կոմիքսի տեսողական լեզվով ներկայացնում է Արցախի պատմությունը՝ համադրելով արվեստը և պատմական հիշողությունը։
Գաղափարի հեղինակն ու սցենարիստը ֆրանսահայ ռեժիսոր Գորյուն Ապրիկյանն է, գիրքը համահեղինակել է Ժան-Բլեզ Դիժանը, իսկ պատկերազարդել է իտալացի նկարչուհի Մարիա Ռիչոն։
Պատմությունը սկսվում է 1990 թվականին, երբ ֆրանսիացի լրագրող Էլիզը մեկնում է Արցախ՝ լուսաբանելու ազատագրական պայքարը։ Նրա հայացքով ընթերցողը հետևում է ժամանակակից պատմության առանցքային դրվագներին՝ գոյապայքարին, 44-օրյա պատերազմին, շրջափակմանը և հայ բնակչության բռնի տեղահանմանը։
Գորյուն Ապրիկյանի համար Արցախի մասին այս առաջին կոմիքսը հիշողության իսկական ակտ է. «Այս գիրքը թույլ կտա հասկանալ, զգալ և երբեք չմոռանալ Արցախը»։
«Արցախի կորուստը սուգ է։ Երբ ինչ-որ մեկին կարոտում ես, ինքդ քեզ ասում ես՝ պետք է նրան ավելի հաճախ գրկեի»,- ասում է Գորյուն Ապրիկյանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել