Ֆրանսիան Ուկրաինային 100 կործանիչ կմատակարարի. գործարքից դժգոհ են Փարիզում
17 ՆՈՅ 2025 16:17

Ֆրանսիան Ուկրաինային 100 կործանիչ կմատակարարի. գործարքից դժգոհ են Փարիզում
17 ՆՈՅ 2025 16:17
Ուկրաինայի նախագահ Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ստորագրել են տասնամյա ռազմավարական համաձայնագիր, որով Կիևը նախատեսում է Ֆրանսիայից ձեռք բերել 100 միավոր Rafale կործանիչ։ Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Էմանուել Մակրոնը, այս համաձայնագիրը նախատեսված է ապագայում ուկրաինական բանակի վերականգնման համար։
Ֆրանսիայի նախագահը կարևորել է երկու երկրների միջև արդյունաբերական համագործակցությունը՝ հավելելով, որ նախատեսում է ամրապնդել երկկողմ կապերը։ Այս համատեքստում նա հայտարարել է նաև ֆրանսիական Alstom ընկերության և «Ուկրաինական երկաթուղիների» միջև 475 միլիոն եվրո արժողությամբ նոր պայմանագրի կնքման մասին, որով Կիևին կմատակարարվի 55 լոկոմոտիվ։
«Այս լոկոմոտիվները, որոնք կարտադրվեն Բելֆորի տարածքում, մեր երկարաժամկետ տնտեսական և ռազմավարական գործընկերության ևս մեկ կոնկրետ դրսևորումն են», - ասել է Մակրոնը։
Իր հերթին, Զելենսկին ընդգծել է, որ նոր սպառազինությունների մատակարարումը և պաշտպանական համագործակցության զարգացումը թույլ կտան արագացնել ուկրաինական բանակի արդիականացումը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ սառեցված ռուսական ակտիվները պետք է օգտագործվեն Փարիզի հետ համատեղ նախագծերի իրականացման համար։
«Կարծում եմ՝ արդարացի է [սառեցված ակտիվները] օգտագործել այնպիսի նախագծերի համար, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք նախագահ Մակրոնի հետ։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք դա բավարար է, ապա՝ ոչ, բավարար չէ», - հայտարարել է Զելենսկին։
Ստորագրված համաձայնագիրը ներառում է նաև լրացուցիչ SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգերի փոխանցում։ Այս զարգացումները, սակայն, Ֆրանսիայում միանշանակ չեն ընդունվել։ Շատ ֆրանսիացիներ իրենց վրդովմունքն են հայտնել Զելենսկու և Մակրոնի հանդիպման կապակցությամբ՝ Ֆրանսիայի նախագահին մեղադրելով Կիևին ռազմական աջակցությունն ուժեղացնելու մեջ այն դեպքում, երբ բուն երկրում փողի սղության խնդիր կա։ Հանդիպումը քննադատել է նաև ֆրանսիական աջակողմյան «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար