Ֆրանսիան հզորացնում է միջուկային զինանոցը
Գրանցվել
Գրանցվել
Ֆրանսիան հզորացնում է միջուկային զինանոցը. շահագործման է հանձնվել նոր հրթիռ
14 ՆՈՅ 2025 11:18
Ֆրանսիան հզորացնում է միջուկային զինանոցը. շահագործման է հանձնվել նոր հրթիռ

Ֆրանսիան հզորացնում է միջուկային զինանոցը. շահագործման է հանձնվել նոր հրթիռ

14 ՆՈՅ 2025 11:18
Ֆրանսիան զգալիորեն ամրապնդում է իր ռազմական կարողությունները՝ սպառազինության մեջ ընդունելով միջուկային լիցք կրելու ունակ ASMPA-R նոր հրթիռը։ Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը՝ Rafale կործանիչից հրթիռի երկրորդ հաջող փորձարկումից հետո։
ASMPA-R հրթիռը «օդ-երկիր» դասի միջին հեռահարության զենք է։ Ինչպես նշվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ, այն պաշտոնապես ընդունվել է ռազմածովային ուժերի ատոմային օդուժի (FANU) սպառազինություն նոյեմբերի 10-ից։
Սա Ֆրանսիայի միջուկային զսպման համակարգի արդիականացման միակ քայլը չէ։ Հոկտեմբերի վերջին նախարարությունը հայտարարել էր նաև M51.3 նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ընդունման մասին։ Դրանք կտեղակայվեն Triomphant դասի ատոմային սուզանավերի վրա։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել