Ֆրանսիայի նոր վարչապետը Սեբաստիան Լեկորնյուն է
10 ՍԵՊ 2025 05:51

Ֆրանսիայի նոր վարչապետը Սեբաստիան Լեկորնյուն է
10 ՍԵՊ 2025 05:51
Սեբաստիան Լեկորնյուն նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ։ Նա զինված ուժերի նախկին նախարարն է։ Այդ մասին հայտնում է LCI հեռուստաալիքը։
Նշենք, որ Ֆրանսիան նոր քաղաքական ճգնաժամի մեջ ընկավ, երբ նախկին վարչապետ Ֆրանսուա Բայրուն և նրա փոքրամասնության կառավարությունը վստահության քվե չստացան խորհրդարանում:
Պատգամավորները 364 կողմ և 194 դեմ հարաբերակցությամբ քվեարկեցին, ինչը ստիպեց նախագահ Էմանուել Մակրոնին կրկին փնտրել կառավարության նոր ղեկավարի:
Բայրուն, որ պաշտոնավարում էր մեկ տարուց պակաս, իր կարիերան վտանգի տակ դրեց աննախադեպ վստահության քվեարկությամբ՝ հույս ունենալով, որ օրենսդիրները կաջակցեն Ֆրանսիայի աճող պարտքը զսպելու համար ծախսերի կտրուկ կրճատումների նրա ջանքերին: Սակայն և՛ ձախ, և՛ ծայրահեղ աջ ուժերը օգտվեցին հնարավորությունից՝ նրան տապալելու համար:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել